ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Երբ պետությունը վստահվում է ավանտյուրիստներին

Երբ պետությունը վստահվում է  ավանտյուրիստներին
22.01.2026 | 16:36

Իրավիճակի այս տեսքով ամրակալման դեպքում կստացվի, որ Ղարաբաղյան շարժումից օգտվեց միմիայն ու բացառապես Ադրբեջանը` ամբողջությամբ հայաթափելով Դաշտային ու Լեռնային Ղարաբաղները, Բաքուն, Կիրովաբադը, ազատվելով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից, դրա կարգավիճակից ու դեռ մի բան էլ, որպես «вишенка на торте», ստանալով Սյունիքով անարգել ելք ու մուտքի իրավունք։

Ու սա՝ դեռ չհաշված Հայաստանի և Արցախի մարդկային ու տնտեսական կորուստները` զոհերի, արտագաղթի, տնտեսական կոլապսի ու այլ ձևերով կրած։

Հայաստանը վերադառնում է Ադրբեջանի հետ քիրվայության փուլի, բայց արդեն առանց Ղարաբաղների ու դրանց հայության, առանց Սովետական Միության թողած տնտեսության ու մարդկային ֆոնդի, դեռ մի բան էլ Սյունիքում վարձակալության տված ճանապարհներով...

Ու միշտ էլ այսպես է լինում, երբ շարժումները կամ պետությունը վստահվում է տարբեր ավանտյուրիստների, ովքեր իրենց Շառլ դը Գոլ կամ Պապ թագավոր են կարծում։

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2800

Մեկնաբանություններ